Նորություններ
Վերադառնալ16.04.2014
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ

ՍԻՐԵԼԻ΄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Անկախ տարիքից և սեռից, կոչումից և պաշտոնից՝ այս դժվարին ուղին ընտրած մարդը, գիտակցելով պատասխանատվության մեծ բեռը, անձնվիրաբար նվիրվելով իր աշխատանքին, մասնագիտությանը, հայրենիքին, կերտում է մարդ-ոստիկանի ուրույն տեսակը:
ԹԱՆԿԱԳԻՆՆԵ΄ՐՍ
Սովորողնե΄ր և սպանե΄ր, պաշտոնաթող և ապագա ոստիկաննե΄ր, Ձեր ընտանիքները, Ձեր պետությունը հպարտանում է Ձեզանով:
Մշտապես լինելով օրենքի և օրինականության պահապան՝ Դուք անձնազոհ նվիրումով և մշտարթուն պատրաստակամությամբ կերտում եք մեր վաղվա օրը:
Ձերն է այս օրը, Ձերն է և ապագան:
ՀԱՐԳԱՆՔՈՎ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ՝
Հայաստանի Հանրապետության ոստիկանության
կրթահամալիրի պետ,ոստիկանության գեներալ-լեյտենանտ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐՅԱՆ