Նորություններ
Վերադառնալ19.09.2014
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի ղեկավարը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2014թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էր այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի նորանշանակ ղեկավար պարոն Ջեք Անդերսոնը: Պարոն Անդերսոնի այցը կրում էր ճանաչողական բնույթ: Տեղի ունեցավ հանդիպում կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանի հետ, ում կողմից ներկայացվեց կրթահամալիրի կառուցվածքը, կրթահամալիրի կազմի մեջ մտնող ուսումնական հաստատությունները, ընդունելության կարգը և ուսումնառության առանձնահատկությունները; Հանդիպման ընթացքում պարոն Ջեք Անդերսոնի հետ քննարկվեցին ընթացիկ հարցեր, և հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության համար:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր