ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Նորություններ

Վերադառնալ
06.05.2014

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակության աշխատանքային այցը ՌԴ Վոլգոգրադի ՆԳՆ ակադեմիա

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակության աշխատանքային այցը ՌԴ Վոլգոգրադի ՆԳՆ ակադեմիա

2014թ. մայիսի 6-ից մինչև մայիսի 9-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիա: Պատվիրակության կազմում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ.Մինասյանը, լեզուների ամբիոնի դասախոս, ոստիկանության ավագ լեյտենանտ Գ.Ռուսակովան և ուսումնական գործընթացի կազմակերպման և զարգացման բաժնի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Մ.Կարապետյանը:
Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է Վոլգոգրադի ակադեմիայի նյութատեխնիկական բազայի, դաստիարակչական աշխատանքների, ուսանողների և դասախոսների հետ տարվող հոգեբանական և վերականգնման աշխատանքների կազմակերպման հետ, ինչպես նաև ուշադրության է արժանացել միջազգային համագործակցության խնդիրը: