Նորություններ
Վերադառնալ20.11.2015
Հայ-ֆրանսիական համագործակցություն

Հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության շրջանակներում 2015թ. նոյեմբերի 16-ից 19-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ֆրանսիացի փորձագետներ Նիկոլա Բելլոնի և Ֆաբրիս Տորտարոլոտի կողմից անցկացվեց ‹‹Ամբոխի կառավարում›› թեմայով դասընթաց: Դասընթացին մասնակցում էին հասարակական կարգի ապահովման ոլորտում ներգրավված ոստիկանության ծառայողները:
Փոխարդյունավետ համագործակցության համար ֆրանսիացի փորձագետները պարգևատրվեցին, որից հետո փորձագետները և դասընթացի մասնակիցները կրթահամալիրի պետի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ դնելու Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր: