Նորություններ
Վերադառնալ20.01.2016
Լեհ փորձագետները կրկին կրթահամալիրում են

Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում սույն թվականի հունվարի 18-ից 20-ը Լեհաստանի Ներքին գործերի նախարարության փորձագետներ Յացեկ Խորոշկևիչը և Եժի Կոշինսկին հյուրընկալվել էին ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ «Անդրսահմանային տնտեսական հանցագործությունների նոր մեթոդների ուսումնասիում» թեմայով դասընթաց անցկացնելու նպատակով:
Դասընթացին մասնակցում էին ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև կրթահամալիրի ներկայացուցիչները:
Փորձագետները հանդիպում ունեցան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր: