Նորություններ
Վերադառնալ01.07.2016
Երդվեցին ծառայել Հայաստանի Հանրապետությանը

2016թ. հուլիսի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթաց անցնող սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:
Արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը, ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալ, ինքը և 2-րդ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Չարենցը, կրթահամալիրի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը և սովորողների ծնողները:
Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ.Վարյանը շնորհավորեց սովորողներին երդման արարողության
կապակցությամբ և մաղթեց հաստատուն կամք և ուսման մեջ հաջողություններ։
Երդման արարողությունն ավարտվեց հանդիսավոր շքերթով: