Նորություններ
Վերադառնալ26.12.2015
ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2015թ. դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության ոստիկան որակավորման եռամսյա դասընթաց անցնող սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:
Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենատ Հովհ. Վարյանը, կրթահամալիրի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը և սովորողների ծնողները:
Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենատ Հովհ. Վարյանը շնորհավորեց սովորողներին` երդման ընդունման կապակցությամբ:
Երդման արարողությունն ավարտվեց հանդիսավոր շքերթով: