Նորություններ
Վերադառնալ29.10.2013
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Հոկտեմբերի 29-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությունը ռազմաքաղաքական ծրագրեի ղեկավար պարոն Լիլիան Շալառուի գլխավորությամբ այցելեց ՀՀ ոստիկանության կրթահամալիր: Պատվիրակությանը դիմավորեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը և այլ աշխատակիցներ: Այցի նպատակն էր գրքեր և դասավանդման պրոցեսի համար անհրաժեշտ պարագաներ նվիրաբերել ՀՀ ոստիկանության կրթահամալիրին:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր