Հայտարարություններ

Վերադառնալ
11.09.2015

Աշխատանքի հրավեր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջում

Աշխատանքի հրավեր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի պետի թափուր պաշտոնում ծառայության անցնելու համար հրավիրվում են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորմամբ ոստիկանության ծառայողներ և մինչև 40 տարեկան քաղաքացիական անձինք։ Նշված պաշտոնում կարող է նշանակվել այն անձը, ով համապատասխանում է հետևյալ պահանջներից որևէ մեկին.
- ունի դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում,
- առնվազն 2 տարի զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն,
- ունի գիտական աստիճան և 5 տարի զբաղեցրել է առնվազն դոցենտի պաշտոն,
- ունի գիտական աստիճան և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ։
Նշված պահանջներին համապատասխանող անձինք աշխատանքային օրերին կարող են դիմել ոստիկանության կրթահամալիրի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին՝
ժամը 10.00-ից մինչև 17.00-ն։
Հասցեն՝ Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29, հեռախոս՝ 010-77-80-33։