Նորություններ
Վերադառնալ27.05.2014
Ոստիկանության կրթահամալիրի սովորողները Մատենադարանում

2014թ. մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 2-րդ կուրսի սովորողները ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ. Մինասյանի և ոստիկանության կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Մուսայելյանի ղեկավարությամբ այցելեցին Մատենադարան Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Սովորողները ծանոթացան հայոց պատմամշակութային հարուստ ժառանգության բազմատեսակ նմուշներին՝ ավելացնելով հայրենասիրության և պատմագիտության վերաբերյալ իրենց ունեցած գիտելիքների պաշարը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր