Նորություններ
ՎերադառնալՃանաչողական այց ՀՀ ոստիկանության կրթահամալիր

2015 թվականի մարտի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր են այցելել Արևելյան Եվրոպայի օպերատիվ համակարգման հարցերով տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, Իտալիայի ազգային ոստիկանության գնդապետ Պաոլո Սարտորին և Բուլղարիայում Իտալիայի կապի սպա, Իտալիայի ոստիկանության փոխգնդապետ Լորենցո Լեբինին: Այցը կրում էր ճանաչողական բնույթ: Ոստիկանական կրթական համակարգին ծանոթանալու նպատակով պատվիրակության անդամները շրջայց կատարեցին կրթահամալիրի տարածքով, ծանոթացան կրթահամալիրի կառուցվածքին և ուսումնական գործընթացն ապահովող աշխատանքներին: Այնուհետև պատվիրակության անդամները ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա փոխադարձ համագործակցության զարգացմանն ուղված հարցեր:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր