Նորություններ
Վերադառնալ10.06.2016
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի չորրորդ հոսքի դիմորդների ընդունելությունը
2016 թվականի հունիսի 7-ից 13-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվեցին և անցկացվեցին ուսումնական կենտրոնի ընդունելության ստուգումները, որին մասնակցում էին 127 դիմորդներ: Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման (թեստավորում՝ համակարգչի միջոցով) և ֆիզիկական պատրաստականության ստուգման արդյունքների հիման վրա ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն ընդունվեցին 111 դիմորդներ:




