Նորություններ
Վերադառնալ11.03.2016
Հանդիպում ուսումնական կենտրոնի 2015-2016թ. երրորդ հոսքի դիմորդների հետ
2016թ.-ի մարտի 11-ին ժամը 11:00-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի երրորդ հոսքի 2015-2016 ուսումնական տարվա դիմորդների և ընդունող հանձնաժողովի հանդիպումը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը ներկայացրեց հանձնժողովի անդամներին, ընդունելության ստուգումների կարգն ու պայմանները: Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին ստուգման թերթիկներ:



