Նորություններ
Վերադառնալ12.02.2015
Հանդիպում ՀՀ ՊՆ ավագ խորհրդականի հետ

Համագործակցության շրջանակներում 2015 թվականի փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էր այցելել ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական Բաբկեն Վարդանյանը: Պարոն Վարդանյանը կրթահամալիրի անձնակազմի համար անցկացրեց «Հայոց ոստիկանության սպայի կողմից հայ ազգային գաղափարախոսության ճանաչումը, ընդունումը և կիրառումը» թեմայով դասախոսություն, որի ընթացքում քննարկվեցին ոստիկանության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Այնուհետև պարոն Վարդանյանը հանգամանորեն պատասխանեց իրեն հղված բոլոր հարցերին:
Դասախոսությունն անցավ ջերմ մթնոլորտում:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր