Հայտարարություններ
Վերադառնալ30.03.2015
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի 2015-2016 ուսումնական տարվա դիմորդները ընդունելության ստուգումների ընթացքում կհանձնեն`
- «Հայոց լեզու»/թեստային առաջադրանք համակարգչի միջոցով/,
- մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգման թեստ,
- ֆիզիկական պատրաստականություն:
Հայոց լեզվի թեստերի համար ուղեցույց կարող են ծառայել Հայոց լեզվի և գրականության 2014 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանները /1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը/: Դիմորդները շտեմարաններից կարող են օգտվել նաև հետևյալ ինտերնետային կայքից http://lib.armedu.am/:
Դիմորդը կարող է ներկայացնել «Գնահատման և թեuտավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված «Հայոց լեզու» առարկայի միասնական քննության վկայագրի բնօրինակը:
Տեղեկատվության համար զանգահարել - 010 770879
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ