Նորություններ
Վերադառնալ19.02.2016
Գիրքը՝ գիտելիքի անսպառ շտեմարան

2016թվականի փետրվարի 19-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այդ գեղեցիկ տոնին մասնակցելուն անմասն չմնաց նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրը: Արդեն ավանդույթ դարձած ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողների կողմից հավաքված 570 անվանում գեղարվեստական գրականությունը նվիրաբերվեց Երևանի թիվ 105 ավագ դպրոցին, որի տնօրինությունը սաների հետ միասին հանդիսավոր միջոցառում էր կազմակերպել: Աշակերտները իրենց ելույթներով տոնական տրամադրություն հաղորդեցին ներկաներին:
«Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով»