Նորություններ
Վերադառնալ13.01.2016
Կայացել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդի 2016թ. անդրանիկ նիստը

2016թ. հունվարի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդի թիվ 1 նիստը: Նիստը բացեց խորհրդի նախագահ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Կ. Վարյանը: Խորհրդի օրակարգում դրված էր կրթահամալիրի 2015թ. տարեկան հաշվետվությունների քննարկումը և ամփոփումը: Հաշվետու զեկույցներով հանդես եկան կրթահամալիրի ստորաբաԺանումների ղեկավարները:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհուրդը 2015 թ.-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ստորաբաԺանումների կողմից կատարված աշխատանքները գնահատեց բավարար: