Նորություններ
Վերադառնալ19.09.2014
Դիպլոմների հանձնման արարողություն

2014 թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի բակալավրիատի 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Դիպլոմները հանձնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ.Վարյանը և երիտասարդ սպաներին բարի երթ մաղթեց` ոստիկանի դժվար ու պատվավոր առաքելության իրականացման ճանապարհին: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին նաև բարձրաստիճան սպաներ, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև շրջանավարտների ծնողները:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր