Նորություններ
Վերադառնալ19.09.2015
ՀՀ Ոստիկանության կրթահամալիրը տոնում է անկախության օրը

2015թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ նախատոնական միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին: Միջոցառաման ընթացքում ցուցադրվեց վավերագրական ֆիլմ՝ նվիրված անկախության 24-րդ տարեդարձին: Ֆիլմի ավարտից հետո ելույթ ունեցան ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը, Սասնա Ծռեր երգի-պարի ազգագրական համույթը և Ջիվանու անվան աշուղական դպրոցի սան Վահրամ Հովհաննիսյանը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և սովորողները:
Միջոցառման ավարտին հյուրերին հանձնվեցին պատվոգրեր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարության կողմից:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր