Նորություններ
ՎերադառնալՀանդիպում լեհ փորձագետների հետ

Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 26-ից 28-ը Լեհաստանի ՆԳՆ փորձագետներ Եժի Կոշինսկին և Մարթա Կրակովիան ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների համար անցկացրեցին Պայքար կեղծ ապրանքատեսակների ապօրինի շրջանառության դեմ թեմայով դասընթաց:
Այնուհետև փորձագետները հանդիպում ունեցան Կրթահամալիրի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Պայքար ինտերնետում հեղինակային իրավունքով պաշտպանված օբյեկտների ապօրինի օգտագործման դեմ և Եվրոպայում մտավոր սեփականության հանցավորության վիճակը թեմաները:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, փորձագետներին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: