Դիմորդ 2019


19.02.2019 00:02

Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի պատվիրակության այցը գիրք նվիրելու օրվա կապակցությամբ

Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի պատվիրակության այցը գիրք նվիրելու օրվա կապակցությամբ

Հայաստանում փետրվարի 19-ին նշվում է գիրք նվիրելու համազգային օրը: Այս տարի այդ նշանակալից օրը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հյուրերն էին Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի փոխտնօրեն Ա. Ի. Բեչենովը և ռուսաց լեզվի բաժնի առաջատար մասնագետ Վ. Զ. Գրիգորյանը, որոնք ուսումնական հաստատությանը նվիրեցին ռուսերենով հրատարակված ուսումնամեթոդական գրականություն։

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանն իր ողջույնի խոսքում նշեց, որ մենք այս օրը նշում ենք մեծանուն հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոբելյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հեռանկարների, ռուսաց լեզու առարկայի  լրացուցիչ  պարապմունքների անցկացման վերաբերյալ հարցեր:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Մ. Եսայանը նշեց, որ արդիական հարցերից է նաև մեր ուսումնական հաստատությանը տրամադրվող անհրաժեշտ մասնագիտական իրավաբանական գրականությունը:

Գեներալ-մայոր Մ. Բաբայանը հյուրերին նվիրեց իր հեղինակած գրքերը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասախոսների դասագրքերը: