Որակի ապահովման եվրոպական չափանիշներ և չափորոշիչներ

Որակի ապահովման եվրոպական չափորոշիչները և ուղենիշները

Որակի ապահովման եվրոպական չափորոշիչները և ուղենիշները (ՈԱԵՉՈՒ) բաղկացած են երեք մասից.

Մաս 1։ Որակի ապահովման եվրոպական չափորոշիչներ և ուղենիշներ բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համար

Մաս 2։ Որակի ապահովման եվրոպական չափորոշիչներ և ուղենիշներ բարձրագույն կրթության որակի արտաքին ապահովման համար

Մաս 3։ Որակի ապահովման եվրոպական չափորոշիչներ և ուղենիշներ որակի արտաքին ապահովման գործակալությունների համար: Որակի արտաքին ապահովման ընթացակարգերը պետք է հաշվի առնեն որակի ներքին ապահովման գործընթացների արդյունավետությունը։ Բերգենի կոմյունիկեում Բոլոնիայի հռչակագիրը ստորագրած երկրների կրթության նախարարները կոչ արեցին բոլոր բուհերին հիմնել այդպիսի համակարգ և համաձայնեցնել դրանք որակի արտաքին ապահովման ազգային համակարգի հետ։ ՈԱԵՉՈՒ - ի առաջին մասում սահմանված սկզբունքները որակի ներքին ապահովման համակարգեր կառուցելու կարևոր հիմք են ձևավորում թե՛ բարձրագույն ուսումնական հաստատությունների և թե՛ որակի ապահովման կենտրոնների համար: ՈԱԵՉՈՒ - ի  առաջին և երրորդ մասերը կարևոր նշանակություն ունեն որակի ապահովման մարմիններին ուղղորդելու համար Ըստ ՈԱԵՉՈՒ - ի  երկրորդ մասի՝ որակի արտաքին ապահովման գլխավոր բնութագրերն են.

‐ Որակի ապահովման գործընթացների նպատակներն ու խնդիրները պետք է սահմանվեն բոլոր պատասխանատուների կողմից (ներառյալ ՄՈՒՀ-երը) մինչև բուն գործընթացների և կիրառվելիք ընթացակարգերի մշակումը և պետք է հրապարակվեն:

 ‐ Որակի արտաքին ապահովման գործընթացի արդյունքում կայացրած յուրաքանչյուր պաշտոնական որոշում պետք է հիմքում ունենա նախօրոք հրապարակված չափանիշներ, որոնք պետք է կիրառվեն համահավասար: 

‐ Որակի արտաքին ապահովման գործընթացները պետք է  պլանավորվեն` նպատակին հասնելը երաշխավորելու համար:

‐ Զեկույցները պետք է հրապարակված և շարադրված լինեն հասցեատեր ընթերցողի համար պարզ և հասկանալի ոճով։ Զեկույցում զետեղված ցանկացած որոշում` երաշխավորական կամ խորհրդատվական, պետք է ընկալելի լինի ընթերցողին:

‐ Որակի ապահովման այն գործընթացները, որոնք պարունակում են որևէ միջոցառում իրականացնելու խորհրդատվություն կամ պահանջում են հաջորդող գործողությունների պլան, պետք է ունենան գործողությունների նախանշված ընթացակարգ, որը պետք է իրականացվի համապատասխան կերպով:

‐ ՄՈՒՀ-երի և/կամ կրթական ծրագրերի որակի արտաքին ապահովման գործընթացները պետք է կատարվեն շրջափուլային (ցիկլիկ) եղանակով։ Շրջափուլի տևողությունը և վերանայման ընթացակարգերը պետք է հստակ սահմանվեն և նախապես հրապարակվեն:

‐ Որակի ապահովման գործակալությունները պետք է ժամանակ առ ժամանակ հրապարակեն ամփոփ զեկույցներ, որոնք պարունակում են նրանց կողմից իրականացված դիտարկումների և գնահատումների ընդհանուր տվյալների նկարագրությունն ու վերլուծությունը:

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ՈՒՂԵՇԻՉՆԵՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ