Վերադառնալ
27.04.2023

Արհեստական բանականությունը` քաղաքացիական իրավահարաբերության սուբյեկտ

Արհեստական բանականությունը` քաղաքացիական իրավահարաբերության սուբյեկտ

    Կայացավ Կրթահամալիրի սովորողների բանավեճի ակումբի հերթական բանավեճ-մրցույթը։ Այս անգամ բանավեճի մասնակիցներն ընտրվել էին ոչ միայն Ակումբի հիմնական անդամներից, այլ նաև Կրթահամալիրի ակադեմիայի մյուս սովորողներից։

«Կողմ» և «Դեմ» թիմերը բանավիճեցին «Արհեստական բանականությունը` քաղաքացիական իրավահարաբերության սուբյեկտ» թեմայի շուրջ։ Թեման առաջարկել էր Կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության կապիտան Գ․Մարուքյանը, ով բանավեճի 3 դատավորներից մեկն էր։ Մյուս երկու դատավորներն էին՝ Կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա․Հովհաննիսյանը, քոլեջի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ա․Գրիգորյանը։ Դատավորների անաչառ գնահատման արդյունքում հաղթող ճանաչվեց Կողմ թիմը, որի կազմում հանդես էին գալիս ակադեմիայի վճարովի ուսուցման 2-րդ կուրսի սովորողները։ Ըստ դատավորների՝ «Կողմ» թիմի ելույթներն ու փաստարկներն ավելի համոզիչ էին, և դիրքորոշումն ավելի ընդունելի էր, քան հակառակորդ թիմինը։

      Բացի գնահատելուց, դատավորները երկու թիմերի ելույթների շուրջ իրենց դիտարկումներն ու դիտողություններն արեցին՝ վեր հանելով թիմերի ուժեղ և թույլ կողմերը։