Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր


Համաձայն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողա-կիրառական և զանգվածային մարզաձևերի օրացուցային պլանի՝ 2015թ մայիսի 18-ից-26-ը անցկացվեց  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մինի-ֆուտբոլի առաջնություն:
Առաջնությանը մասնակցում էին ակադեմիայի առաջին, երկրորդ, երրորդ կուրսի, քոլեջի առաջին, երկրորդ կուրսի, ուսումնական կենտրոնի և ակադեմիայի վճարովի ուսուցման առաջին և երրորդ կուրսերի թիմերը: Խաղերն անցկացվեցին օլիմպիական կարգով,  որի համաձայն, պարտություն կրող թիմը  դուրս էր մնում պայքարից: Ըստ  վիճակահանության` թիմերը բաժանվեցին երկու ենթախմբերի:
Առաջին ենթախմբում կիսաեզրափակիչ փուլ դուրս եկան ակադեմիայի վճարովի ուսուցման առաջին և ակադեմիայի երրորդ կուրսերը: Առաջնության ընթացքում, ակադեմիայի 3-րդ կուրսը առավել համառ և անկոտրուն գտնվելով՝ 9:2 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ:
Երկրորդ ենթախմբում կիսաեզրափակիչ խաղը տեղի ունեցավ ուսումնական կենտրոնի և ակադեմիայի վճարովի ուսուցման երրորդ կուրսի թիմերի միջև: Լարված պայքարում 4:3 հաշվով հաղթանակ տոնեց ուսումնական կենտրոնի թիմը:
Եզրափակիչ խաղերում երրորդ մրցանակային տեղի համար պայքարի դուրս եկան ակադեմիայի վճարովի ուսուցման երրորդ և առաջին կուրսի թիմերը, իսկ առաջին տեղի համար թեժ պայքար ծավալվեց ուսումնական կենտրոնի և ակադեմիայի երրորդ կուրսի թիմերի միջև:
Դիտարժան և համառ պայքարում մրցանակային երրորդ տեղ գրավեց ակադեմիայի վճարովի ուսուցման երրորդ կուրսի թիմը, երկրորդ մրցանակային տեղը գրավեց ուսումնական կենտրոնի հավաքական թիմը իսկ հաղթողի կոչմանն արժանացավ ակադեմիայի երրորդ կուրսի թիմը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին համապատասխան դիպլոմներով և մեդալներով, իսկ հաղթող թիմը` փոխանցիկ գավաթով:
Առաջնության արդյունքում լավագույն խաղացողները ընդգրկվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հավաքական թիմի կազմում` ՀՀ ոստիկանության մինի- ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու համար:


2014թ. սեպտեմբերի 15-ից 20-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի ունեցավ բազկամարտի աշխարհի 36-րդ առաջնությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետության հավաքական թիմը 10 մասնակիցներով: Հավաքականի կազմում առաջին անգամ ընդգրկված էր կին մասնակից՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Մարգարիտա Դավիթի Ներսիսյանը:

Առաջնությանը մասնակցում էին թվով 47 երկրների հավաքական թիմերը: 55 կգ քաշային կարգում Մ. Ներսիսյանը համառ պայքարում գրավեց 10-րդ հորիզոնականը: Նման ցուցանիշ ՀՀ Բազկամարտի պատմության մեջ գրանցվեց առաջին անգամ:


2014թ. մայիսի 23-ից 24-ը ՌԴ Մոսկվա քաղաքում անցկացվեց Գլոբալ թայեքվոնդոյի միջազգային 5-րդ մրցաշարը: Մրցաշարում հանդես եկան Իսպանիան, Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը և Իտալիան:

Մրցաշարում Հայաստանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի ընդհանուր կրթաճյուղի դասախոս, 2010թ-ի Գլոբալ թայեքվոնդոյի աշխարհի առաջնության չեմպիոն, ոստիկանության կապիտան Արա Խաչիկի Սարգսյանը` արժանանալով առաջին մրցանակին:


2014 թ. մարտի 10-ից ապրիլի 10-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց դասական շախմատի անհատական առաջնություն` շրջանային մրցակարգով` նվիրված  ՀՀ ոստիկանության կազմավորման 96 ամյակին:

Առաջնությանը մասնակցել են կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի թվով 20 սովորող: Առաջնության արդյունքում առաջին պատվավոր տեղը գրավեց ակադեմիայի իրավագիտության ֆալուլտետի առկա  ուսուցման բակալավրիատի 2-րդ կուրսի 2-րդ դասակի սովորող, ոստիկանության սերժանտ Արթուր Հակոբի Սարգսյանը (16 միավոր), երկրորդ տեղը` 3-րդ կուրսի 2-րդ դասակի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Մարտիրոս Մկրտիչի Մանասյանը (151/2 միավոր), երրորդ տեղը` 2-րդ կուրսի 1-ին դասակի սովորող, ոստիկանության սերժանտ Գուրգեն Բենիկի Խաչատրյանը (151/2 միավոր):

Առաջնությունը կազմակերպվել և անցկացվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ. Մինասյանի, քոլեջի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մ. Նազարյանի, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Հովհաննիսյանի, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Բաբախանյանի և ընդհանուր և ոստիկանության զորքերի տակտիկական պատրաստականության ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Հ. Կուծանյանի կողմից: 


Սույն թվականի մարտի 10-14-ը ըստ օրացույցային պլանի ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց վոլեյբոլի առաջնություն: Մասնակցում էին ակադեմիայի առաջին, երկրորդ, երրորդ, քոլեջի առաջին, երկրորդ կուրսի թիմերը, վճարովի ուսուցման սովորողների, ինչպես նաև սպաներից կազմված հավաքականը: 5-օրյա անզիջում և համառ պայքարից հետո 1-ին տեղը գրավեց քոլեջի երկրորդ կուրսի թիմը: Երկրորդ տեղում էր սպաների հավաքականը, երրերդ տեղում  ակադեմիայի առաջին կուրսի հավաքականը:

Թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ հաղթող թիմը փոխանցիկ գավաթով: Լավագույն խաղացողները ընդգրկվեցին կրթահամալիրի հավաքական թիմում` ՀՀ ոստիկանության վոլեյբոլի առաջնությանը մասնակցելու համար:


Սույն թվականի փետրվարի 19-ից 21-ը ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիայի կողմից Մոսկվա քաղաքում կազմակերպվեց և անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ/ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի մասնակից բուհերի թիմերի բաց առաջնություն, որին մասնակցություն ունեցավ նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմը: Առայնությունը անցկացվեց թվով երեք մարզաձևերից`շախմատ, սեղանի թենիս, ծանրաքար:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմի կազմում առաջնությանը մասնակցեին ՀՀ ոստիկանության  կրթահամալիրի քոլեջի մարտական, ֆիզիկական և հատուկ տակտիկական ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ալբիկ Թանգամի Մինասյանը (սեղանի թենիս), ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի վարչական իրավունքի և վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ազատ Յուրայի Բաբախանյանը (շախմատ), ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Վիտալիկ Արամի Գզիրյանը (ծանրաքար):
Առաջնությանը մասնակցելու արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հավաքական թիմը ընդհանուր հաշվարկով գրավել է մրցանակային երրորդ տեղը, իսկ Վ. Գզիրյանը ծանրաքարի անհատական առաջնությունում գրավել է առաջին պատվավոր տեղը:
Մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով:


2014 թվականի  փետրվարի 5-7-ը «Տիգրան Պետրոսյանի»  անվան շախմատի տանը անցկացվեց  ՀՀ ոստիկանության արագ շախմատի առաջնությունը: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմը 11 թիմերի մեջ գրավեց պատվավոր 2-րդ մրցանակային տեղը:  Թիմի կազմում էին ոստ. գնդապետ Մ.Նազարյանը, ոստ. փոխգնդապետ Ա.Բաբախանյանը և ոստ. մայոր Հ.Կուծանյանը: Թիմի ներկայացուցիչ  ոստ. փոխգնդապետ Ա. Մինասյան:


ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մարտի 22-ին տեղի է ունեցել ֆուտբոլի մրցույթ կրթահամալիրի դասախոսական կազմի և ծառայության բաժնի միջև: Անզիջում պայքարում հաղթող դուրս եկավ ծառայության բաժնի թիմը 6:2 հաշվով:








Հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության շրջանակներում 2012թ. հոկտեմբերի 1-ից 5-ը Ֆրանսիայի ազգային ոստիկանության ֆիզիկական և սպորտային պատրաստականության կենտրոնի վերապատրաստողներ Ֆիլիպ Հյուբեռը և Հակիմ Համադուշը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացրեցին «Միջամտության մասնագիտական հատուկ գործողություններ» թեմայով վերապատրաստման դասընթաց: Դասընթացին մասնակցում էին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության ոլորտի թվով 20 աշխատակիցներ, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 2 աշխատակից:


 ՀՀ ոստիկանության կրթահամալիր