Նորություններ

Վերադառնալ
09.05.2015

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ «ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ «ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻՆ

Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակի և Արցախյան հերոսամարտի կապակցությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հանդես է եկել տոնական միջոցառումների շարք կազմակերպելու նախաձեռնությամբ, որի մեկնարկը տրվեց մայիսի 4-ին:
Նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ մինչև մայիսի 4-ը Կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի սովորողները այցելեցին «Մայր Հայաստան» զինվորական թանգարան:

 

Մայիսի 4-ին Կրթահամալիրում «Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին» խորագրով զեկույցովհանդես եկավ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Ելույթին հաջորդեց «Թամանյան դիվիզիայի մարտական ուղին» ֆիլմի ցուցադրումը:

Մայիսի 5-ին նախատեսված միջոցառման սկզբումՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վ. Տրետյակովը տեսաերիզով իր ողջույնի խոսքն ու տոնական բարեմաղթանքները հղեց Կրթահամալիրի ղեկավարությանն ու անձնակազմին: Միջոցառմանը ներկա էր նաև ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Աննա Տիմոֆեևան: Վերջինս Կրթահամալիրին փոխանցեց Հայրենական Մեծ պատերազմի տարիների հրանոթային պարկուճ՝ լցոնված Ստալինինգրադի սուրբ հողով: Աննա Տիմոֆեևան ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանի հրամանով պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Հաջորդիվ բեմում էին Կրթահամալիրի քոլեջի սովորողները, որոնք  մեծ հաղթանակին ու Արցախյան հերոսամարտին նվիրված ներկայացում էին պատրաստել:

Տոնական միջոցառումների շարքում նախատեսված էր նաև «ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ» ինտելեկտուալ խաղի 8-րդ տոնական խաղաշրջանի եզրափակիչ խաղը, որն անցկացվեց մայիսի 6-ին: Մրցում էին Ակադեմիայի և Քոլեջի թիմերը: Հաղթող ճանաչված Ակադեմիայի թիմի լավագույն գիտակին հանձնվեց «Մոնթե Մելքոնյանի կյանքը և մահը» վերտառությամբ գիրքը՝ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) մակագրությամբ: Երկու թիմերի գիտակները պարգևատրվեցին գրքերով: Նույն օրը ամփոփվեցին նաև նախապես հայտարարված՝ Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված բանաստեղծության մրցույթի արդյունքները:  Ընթերցվեցին 3 լավագույն աշխատանքները, որոնցհեղինակներն արժանացան դրամական պարգևի և պատվոգրերի:

 

Տոնական միջոցառումների շարքը շարունակեցին Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի սաները, որոնք մայիսի 7-ին Կրթահամալիրում հանդես եկան տոնական համերգով:

Տոնական շաբաթը եզրափակվեց Սովետական Միության հերոսի կոչմանն արժանացած ոստիկանության ծառայողների հուշապատի բացման հանդիսավոր արարողությամբ, որը տեղի ունեցավ մայիսի 8-ին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության և Կրթահամալիրի ղեկավարությունը, Կրթահամալիրի անձնակազմը, Հայրենական Մեծ պատերազմի վետերանները, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչները և այլ հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը: Այնուհետև խոսքը տրվեց Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և Սովետական Միության հերոսի կոչմանն արժանացած ոստիկանության ծառայողների հարազատներին: Իրենց ելույթներով հերոսներին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաև Երևանի թիվ 32 դպրոցի սաները:

Տոնական օրն ավարտվեց Կրթահամալիրի քոլեջի մարտական, ֆիզիկական և հատուկ տակտիկական պատրաստականության ամբիոնի կողմից կազմակերպված մարզական միջոցառմամբ:

Կրթահամալիրի ղեկավար կազմը այցելեց «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ դրեց Անհայտ զինվորի հուշարձանի անմար կրակի առջև՝ ի հիշատակ Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում զոհվածների։


ՀՀ ոստիկանության կրթահամալիր