Նորություններ

Վերադառնալ
07.08.2017

Կայացավ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2017-2018 ուստարվա առկա անվճար ուսուցմամբ ընդունելությունը

Կայացավ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2017-2018 ուստարվա առկա անվճար ուսուցմամբ ընդունելությունը

2017թ. հուլիսի 31-ին ժամը 11-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի՝ բակալավրի կրթական ծրագրով առկա անվճար ուսուցման 2017-2018 ուսումնական տարվա դիմորդների և նրանց ծնողների հետ ընդունող հանձնաժողովի հանդիպումը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ.Վարյանը դիմորդներին ներկայացրեց հանձնաժողովի անդամներին և ծանոթացրեց ընդունելության ստուգումների կարգին ու պայմաններին: Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին ստուգման թերթիկներ:

2017թ. օգոստոսի 1-ից 5-ը  անցկացվեցին ընդունելության ստուգումները հայոց լեզվից (թեստավորում համակարգչի միջոցով), ֆիզիկական պատրաստականությունից: Դիմորդներն անցան նաև մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում (թեստավորում համակարգչի միջոցով): Ընդունելության ստուգումներին մասնակցել են թվով 58 դիմորդներ` 28 արական և 30 իգական սեռի, այդ թվում 3 դիմորդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Ստուգումների և անցկացված մրցույթի արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետ ընդունվեցին թվով 42 դիմորդներ: