Նորություններ

Վերադառնալ
13.04.2018

Անցկացվեց ոստիկանության վոլեյբոլի առաջնությունը

Անցկացվեց ոստիկանության վոլեյբոլի առաջնությունը

Համաձայն ՀՀ ոստիկանության ծառայողակիրառական մարզաձևերի սպորտային միջոցառումների 2018 թվականի օրացույցային պլանի և ՀՀ ոստիկանության պետի 27.03.2018թ. թիվ 951-Ա հրամանի՝ սույն թվականի ապրիլի 9-ից 13-ը Երևան քաղաքի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզահամալիրում անցկացվեց ՀՀ ոստիկանության 100 ամյակին նվիրված ՀՀ ոստիկանության վոլեյբոլի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին ոստիկանության ստորաբաժանումները:

Հնգօրյա պայքարից հետո թիմային առաջին տեղը գրավեց ոստիկանության զորքերի թիմը, երկրորդ տեղը՝ Վայոց Ձորի մարզային վարչության թիմը, իսկ երրորդ տեղը՝ Ոստիկանության կրթահամալիրի թիմը հետևյալ կազմով.

-       Ուսումնական կենտրոնի հատուկ պատրաստականության կրթաճյուղի դասախոս, ոստիկանության մայոր Ա. Հակոբյանը,

-       Ուսումնական կենտրոնի հատուկ պատրաստականության կրթաճյուղի ֆիզիկական և մարտական պատրաստականության ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Դ. Խաչատրյանը,

-       Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման առաջին կուրսի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Վ. Մանուկյանը,

-       Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման առաջին կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Ի.Խաչատրյանը,

-       Քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Ա.Թանդիլյանը,

-       Քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի սովորող, ոստիկանության ավագ, Ա. Ավետիսյանը,

-       Քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Կ.Սարգսյանը,

-       Քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Ջ. Հարությունյանը:

Կրթահամալիրի թիմի ներկայացուցիչն էր քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի մարտական, ֆիզիկական և հատուկ տակտիկական պատրաստականության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Է. Պողոսյանը:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին համապատասխան դիպլոմներով և մեդալներով: