Նորություններ

Վերադառնալ
07.06.2018

Վազքարշավ կրթահամալիրում

Վազքարշավ կրթահամալիրում

2018 թ. հունիսի 6-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց վազքի միջազգային օրվան նվիրված վազքարշավ, որին մասնակցում էին ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի սովորողները:  Տղաները հաղթահարեցին 3000մ տարածություն, իսկ աղջիկները՝ 1500մ:

Վազքարշավի կանանց անհատական մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրին.

1-ին տեղ – քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 1-ին կուրսի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Էսթեր Աբրահամյանը,

2-րդ տեղ – ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 1-ին կուրսի սովորող ոստիկանության կրտսեր սերժանտ Թագուհի Ավդալյանը,

3-րդ տեղ - ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 3-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Մոնիկա Խաչատրյանը:

Վազքարշավի տղամարդկանց անհատական մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրին.

1-ին տեղ – ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 1-ին կուրսի սովորող ոստիկանության ավագ սերժանտ Վահե Մանուկյանը,

2-րդ տեղ – ուսումնական կենտրոնի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Վաղինակ Գինոյանը,

3-րդ տեղ - քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 1-ին կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Սարգիս Մինասյանը:

 Մրցանակային տեղեր զվաղեցրած սովորողները պարգևատրվեցին պատվոգրերով: