Նորություններ

Վերադառնալ
29.06.2018

Կրթահամալիրի ուսանողական խորհուրդն ամփոփեց կիսամյակի աշխատանքները

Կրթահամալիրի ուսանողական խորհուրդն ամփոփեց կիսամյակի աշխատանքները

2018 թվականի հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի 2017-2018 ուսումնական տարվա  վերջին նիստը: Նիստին ներկա էին ուսանողական խորհրդի 22 անդամներից 18-ը: Ուսանողական խորհրդի նախագահ, ոստիկանության սերժանտ Վաչագան Սուքիասյանը ներկայացրեց նիստի օրակարգը: Նիստում ամփոփվեցին երկրորդ կիսամյակի ընթացքում  ուսանողական խորհրդի կողմից  կատարված աշխատանքները, մասնավորապես Գևորգյան հոգևոր ճեմարանի ներկայացուցիչների այցը և շարունակվելիք համագործակցությունը, Նագաշյան մանկատան երեխաների այցը, Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարան կատարած այցը, ինչպես նաև ոստիկանության կրթահամալիրում վերակարգերի ժամերի փոփոխության երկար սպասված խնդրի լուծումը:

Նիստի մասնակիցները քննարկեցին հաջորդ ուսումնական տարվա ընթացքում կատարվելիք առավել նշանակալից միջոցառումնեը, մասնավորապես սովորողների կողմից գիտական հոդվածների և զեկույցների ներկայացումը, գիտական սեմինարների կազմակերպումը և համագործակցությունը այլ ուսումնական հաստատությունների հետ: