Վերադառնալ
12.04.2022

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԻԵԶԵՐՔԻ ԹԱՆԳԱՐԱՆ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԻԵԶԵՐՔԻ ԹԱՆԳԱՐԱՆ

        Ապրիլի 12-ին Տիեզերագնացության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի սովորողներն այցելեցին Երևանի տիեզերքի թանգարան և ավանդույթի համաձայն՝ ջերմ ընդունելության արժանացան թանգարանի տնօրինության՝ դոկտոր, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի և Կարեն Բայրամյանի կողմից։

Վերջիններս ուսանողներին հանգամանորեն ներկայացրին թանգարանի եզակի ու բացառիկ նմուշները և պատմեցին տիեզերագնացության ասպարեզում մարդկության նվաճումների մասին։

Ուսանողները վաղօրոք տեղեկացվել էին տիեզերագնացության լեգենդ Գրիգոր Գուրզադյանի մասին։ Նրանք գիտեն, որ խորհրդային տարիներին ավելի քան քառասուն տիեզերագնաց իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել Գրիգոր Գուրզադյանի մոտ,  և առավել հետաքրքրությամբ լսեցին նրա որդու՝ հայտնի աստղաֆիզիկ Վահագն Գուրզադյանի տեղեկությունները լեգենդար հոր մասին։

Ուսանողները շատ տպավորված էին և իրենց երախտիքի խոսքը հայտնեցին տիեզերքի գաղտնիքներին ծանոթանալու, այդ ոլորտի հայ գիտնականների մասին տեղեկանալու և բացառիկ նմուշների հետ առնչվելու համար։ Նրանք այսօր վստահաբար կարող են ասել, որ հայ գիտնականները տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման մեջ մեծ ներդրում  ունեն։