Նորություններ

Վերադառնալ
29.12.2017

Ամանորյա մաղթանք

Ամանորյա մաղթանք
Հարգելի՛ գործընկերներ,  սովորողներ,

Արդեն շուտով ևս մեկ ձեռքբերումներով ու հիշողություններով, ստացված անփոխարինելի գիտելիքներով ու հմտություններով լի տարին կդառնա պատմություն: Այս գեղեցիկ տոնը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի և ցանկությունների իրականացման հետ: Ձեր հաջողության գրավականը գիտելիքի արժևորումն է, մասնագիտական բարձր պատրաստվածությունը, ձգտումը դեպի ուսումը և սեփական անձի նկատմամբ ցուցաբերած պահանջկոտությունը: Ձեր մտքի ճկունությամբանսպառ եռանդով ու հաստատակամությամբ է պայմանավորված մեր հայրենիքի ապագան

2018 թվականը թող դառնա խաղաղության, բարեկեցության, փայլուն հեռանկարների և նորանոր ձեռքբերումների տարի։ Թող Աստված իրականացնի ձեզ և ձեր ընտանիքներին ուղղված բոլոր մաղթանքները կապված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի հետուժ և իմաստություն տա կյանքի դժվարությունները սահուն հաղթահարելու համար:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: