Նորություններ

Վերադառնալ
31.07.2017

Շաբաթօրյակ կրթահամալիրում

Շաբաթօրյակ կրթահամալիրում

Երևանի քաղաքապետարանը հուլիսի 29-ին մայրաքաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տարածքներում նախաձեռնել էր համաքաղաքային շաբաթօրյակ: Կանաչ տարածքների մաքրման աշխատանքներին մասնակցեցին մի շարք հասարակական ու պետական կառույցներ։ Նախաձեռնությանն էր միացել նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրը։  Մասնակիցները մեծ ոգևորությամբ ձեռնամուխ եղան  աշխատանքներին՝ մաքրելով և բարեկարգելով կրթահամալիրի տարածքը։