Վերադառնալ
12.09.2023

Կայացավ Կրթահամալիրի գիտական խորհրդի հերթական նիստը

Կայացավ Կրթահամալիրի գիտական խորհրդի հերթական նիստը

       Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2023 թվականի 8-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 7 սովորողի և քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական  կրթության  ֆակուլտետի  4 սովորողի հատկացնել ՀՀ ՆԳՆ նախարարի կրթաթոշակ՝ հաշվի առնելով վերջիններիս գերազանց առաջադիմությունը, հասարակական ակտիվությունը և կարգապահությունը: Փոփոխություններ, լրացումներ կատարվեցին ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի ընտրության, պատրաստման և պաշտպանության, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից սովորողների ազատման, ուսումնառության ընդհատման, վերականգնման և տեղափոխման կարգերում, որի արդյունքում սովորողներն ավարտական կուրսում կհանձնեն ավարտական աշխատանքների համար նախատեսված ստուգարք։ Այն բարեհաջող ավարտելուց հետո միայն աշխատանքը պաշտպանության համար կներկայացվի ավարտական ամփոփիչ հանձնաժողովին: Նշված կարգերում կատարված փոփոխությունների հիման վրա լրացվեցին նաև բակալավրի կրթական ծրագրի ուսումնական պլանները, որոնք ևս հաստատվեցին գիտական խորհրդի կողմից:

       Գիտական խորհրդը որոշեց բավարարել նախկինում Կրթահամալիրի բակալավրում անվճար հիմունքներով սովորած և անբավարար արդյունքներով  կրթահամալիրից ազատված մեկ ուսանողի կողմից վերականգնման համար ներկայացված դիմումը: