Դիմորդ 2018


04.06.2018 00:06

Կայացավ քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի հերթական նիստը

Կայացավ քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի հերթական նիստը

2018 թվականի հունիսի 1-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի 2017-2018 ուսումնական տարվա վեցերորդ նիստը՝ զեկուցումների ներկայացման և քննարկման ձևաչափով: 

Նիստին ներկա էր կրթահամալիրի ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության գնդապետ Գ.Թ.Գրիգորյանը, գիտական աշխատանքների բաժնի, քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի անձնակազմը:

Նիստի ընթացքում զեկուցումներով հանդես եկան կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման 3-րդ կուրսի սովորող Հայկ Խաչատրյանը՝ Ոստիկանության և հասարակության փոխհամագործակցությունը հանցավորության կանխարգելման գործընթացում թեմայով և քոլեջի 2-րդ կուրսի սովորող Ռոզա Սանթրոսյանը՝ Հասարակության կարծիքը ոստիկանության վերաբերյալ (սոցիոլոգիական հարցման արդյունքների վերլուծություն) թեմայով:   

Զեկուցումների ներկայացումից հետո ծավալվեց բարձրացված հարցերի քննարկում, գիտական խմբակի անդամներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները զեկույցների թեմաների վերաբերալ, ինչպես նաև հարցեր ուղղեցին զեկուցողներին: