Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր


21.08.2017 00:08

Ավարտվեց քոլեջի ընդունելությունը

Ավարտվեց քոլեջի ընդունելությունը

Ավարտվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 2017-2018 ուսումնական տարվա ընդունելությունը։  Այս տարի հատկացված տեղերի համար պայքարում էին 89 դիմորդ, որից 56-ը ոստիկանության ծառայողներ էին։

Ընդունելության հանձնաժողովի նախագահն էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը։ Դիմորդների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց ընդունելության ստուգումների անցկացման կարգը։ Հանձնաժողովի կազմում էին նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Դիմորդները ստուգումներ հանձնեցին  հայոց լեզվից և ֆիզիկական պատրաստականությունից: Նրանք անցան նաև մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում։

Արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջ ընդունվեցին 44 դիմորդներ։