Վերադառնալ
22.03.2024

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

   ՀՀ ներքին գործերի նախարարի 05.01.2024թ. թիվ 3-Լ հրամանի 2-րդ հավելվածի 27-րդ կետի պահանջների համաձայն, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր, իսկ մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:     

   Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդները պետք է մարտի 25-ին ժամը 11։00-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիր (մարզադահլիճ, որտեղ անցկացվել էր դիմորդների համակարգչային թեստավորումը)՝ պայմանագիր կնքելու համար։

   Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում:    

 

   2024 թվականի մարտի 18-ին ընդունող հանձնաժողովն արձանագրել էր, որ Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերի հայտով դիմած, հարցազրույցից դրական եզրակացություն ստացած, բայց իրենց նշած մարզի մրցույթով չանցած 80 դիմորդները, ցանկության դեպքում, կարող են դիմում ներկայացնել ընդունող հանձնաժողովի նախագահին՝ Շիրակի, Լոռու կամ Սյունիքի մարզերի 51 թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթին մասնակցելու համար:    

  2024 թվականի մարտի 22-ին ամփոփվեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի թափուր տեղերի լրացուցիչ մրցույթի արդյունքները։      

         Ընդունող հանձնաժողովն արձանագրել է, որ նշված 80 դիմորդներից 47 դիմորդ է դիմում ներկայացրել լրացուցիչ մրցույթին մասնակցելու համար:

         Ըստ այդմ, նշված 47 դիմորդներն անցել են լրացուցիչ մրցույթով՝ ըստ իրենց նշած առաջին հայտերի, մասնավորապես՝

1)      Շիրակի մարզի մրցույթով՝ 16 դիմորդ,

2)     Լոռու մարզի մրցույթով՝ 26 դիմորդ,

3)     Սյունիքի մարզի մրցույթով՝ 5 դիմորդ:

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

         Շնորհավորում ենք մրցույթով անցած բոլոր դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում: