Վերադառնալ
17.04.2020

Պարգևատրումներ՝ ՀՀ ոստիկանության օրվա առթիվ

Պարգևատրումներ՝ ՀՀ ոստիկանության օրվա առթիվ

Ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նիստերի դահլիճում պարգևատրման արարողություն էր։ Ոստիկանության օրվա առթիվ իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար խրախուսվեցին ոստիկանության կրթահամալիրի մի խումբ ծառայողներ։ Պարգևատրումները հանձնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։

 Ստորև՝ խրախուսման արժանացած ծառայակիցների անունները.

  •  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի օպերատիվ հետախուզական գործունեության և քրեագիտության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Բենիամին Զավենի Ալեքսանյանը՝  «Ոստիկանության գնդապետ» կոչումով,
  •  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ռոզա Լևոնի Մուսաելյանը՝ «Օրենքի պատվար» մեդալով,
  •  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ, ինքը և տնտեսական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գնել Սաշայի Առաքելյանը՝ ՀՀ ոստիկանության պատվոգրով,
  • ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական դատավարության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Սամվելի Սմբատյանը՝ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով,
  • ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Հռիփսիմե Մհերի Խաչատրյանը՝ ՀՀ արդարադատության նախարարության  «Շնորհակալագիր»-ով։

 

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոտիկանության գնդապետ Տ.Եսայանի՝ 15.04.2020թ. թիվ 1093-Ա հրամանով հայտարարվել է  «Շնորհակալություն»՝

  • ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի  մագիստրատուրայի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռուզաննա Ներսեսի Թեմուրյանին,
  • ՀՀ ոստիկանության  կրթահամալիրի ուսումնական կենտրոնի հատուկ պատրաստականության  կրթաճյուղի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Նաիրա Մամբրեի Նազարյանին,
  • ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայության բաժնի կուրսի պետ, ոստիկանության մայոր  Արմեն Կիմիկի Անտոնյանին, 
  • ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի  ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի  ավագ տեսուչ, ոստիկանության մայոր  Չերնեցկայա  Ելենա Վլադիմիրովնային։ 

Ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը շնորհավորեց պարգևատրվածներին՝ մաղթելով շարունակական վերելքներ ու աշխատանքային նորանոր ձեռքբերումներ: