Նորություններ

Վերադառնալ
27.12.2017

Ամանորյա տոնական համերգ կրթահամալիրում

Ամանորյա տոնական համերգ կրթահամալիրում

Հաշված ժամեր և ազգովի կտոնենք յուրաքանչյուրիս ամենասիրելի, ամենախորհրդավոր ու միևնույն ժամանակ ամենաթախծոտ տոներից մեկը` Նոր Տարին: Ամենասիրելի ու խորհրդավոր, քանզի յուրաքանչյուրս նոր սպասումներով ու ցանկություններով ենք լցվում տարեմուտի գիշերը ու կարծես հավատում ենք, որ ամեն մի վատը, տխուրն ու դժվարինը պիտի կարողանանք թողնել հին տարում ու թեթև սրտով ու հոգով դիմավորել նորը։ Թախծոտ, քանի որ միշտ էլ դժվար է բաժանվելն արդեն «հարազատ» դարձած տարուց։

Կազմակերպված միջոցառմանը իրենց գեղեցիկ կատարումներով ավելի տոնական տրամադրություն պարգևեցին ՀՀ վաստակավոր արտիստներ Ներսիկ Իսպիրյանը և Համլետ Գևորգյանը, ինչպես նաև Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Հայկ Դուրգարյանը, Արթուր Մուսայելյանը:

Տոնական հանդիսությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, պետի տեղակալները, անձնակազմը և սովորողները:

Միջոցառման ավարտին գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը ամանորյա իր բարեմաղթանքները հղեց ողջ անձնակազմին և ներկաներին՝ ցանկանալով քաջառողջություն, արևշատություն, արդյունավետ աշխատանք և հաջողություններ: Կրկին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ նա մաղթեց Աստծո Աջը և Խաչը պահապան լինեն բոլորի ընտանիքներին:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանն իր շնորհակալությունը հայտնեց մասնակիցներին և կազմակերպիչներին, իսկ հրավիրված երգիչներին հանձնեց շնորհակալագրեր Կրթահամալիրում կազմակերպված ամանորյա տոնական համերգին ակտիվ մասնակցելու համար:

Համերգը կազմակերպել էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Աննա Սարուխանյանը և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ոստիկանության զորքերի հրամանատարական ֆակուլտետի կրտսեր տեսուչ Ասատուր Ասլանյանը, կրթահամալիրի սովորողների ակտիվ մասնակցությամբ։