Նորություններ

Վերադառնալ
23.09.2017

Տեղի ունեցան կրթահամալիրի խորհրդի և գիտական խորհրդի նիստերը

Տեղի ունեցան կրթահամալիրի խորհրդի և գիտական խորհրդի նիստերը

2017 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2017 թվականի յոթերորդ նիստը: Նիստում քննարկվեցին ՀՀ ոստիկանության պետի անվանական կրթաթոշակի 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի հավակնորդների թեկնածությունների հաստատման, 2016-2017 ուստարվա ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական ծանրաբեռնվածության սահմանված ծավալը գերազանցելու դեպքում հավելավճար տրամադրելու հարցերը, ինչպես նաև ամփոփվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ամբիոններին կից գիտական խմբակների 2016-2017 ուստարվա գործունեության և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ամբիոնների 2016-2017 ուստարվա գիտական գործունեության արդյունքները: Ամբիոնների գիտական գործունեության արդյունքներն արտացոլող վարկանիշային աղյուսակի համաձայն՝ լավագույն ամբիոն ճանաչվեց պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնը:

Գիտական խորհրդի նիստին հաջորդեց խորհրդի հինգերորդ նիստը: Օրակարգում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի վճարովի ուսուցման սովորողների 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական վարձավճարների մասնակի փոխհատուցման հարցն էր: Զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Մ. Հ. Մուրադյանը: Կրթահամալիրի խորհուրդը, քննարկելով սովորողների կողմից ներկայացված 24 դիմումները, բավարարեց 22-ը: