Դիմորդ 2019


27.11.2019 00:11

Ղրղզստանի ՆԳՆ ներկայացուցիչների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Ղրղզստանի ՆԳՆ ներկայացուցիչների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Նոյեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էր այցելել Ղրղզստանի Հանրապետության ՆԳՆ լրատվական ծառայության պատվիրակությունը՝ ծառայության ղեկավար, միլիցիայի գնդապետ Բակիտ Սեիթովի գլխավորությամբ։

Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև կրթահամալիրի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը, Կրթահամալիրի պետի տեղակալ, ինքը և կադրերի և ԱՀՏԱ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մարտիրոս Մուրադյանը, քոլեջի պետ, ոստիկանության գնդապետ Վարդգես Ներսիսյանը, միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Դավթյանը։

Կրթահամալիրի պետը հյուրերին ներկայացրեց կրթահամալիրի կառուցվածքը, ուսումնական ծրագրերը, իրականացվող բարեփոխումների շրջանակներում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով թարմացվող ուսումնական ծրագրերը։

Բակիտ Սեիթովն իր հերթին ներկայացրեց Ղրղզստանի Հանրապետության ՆԳՆ կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև  հանցագործությունների գրանցման գործող նորագույն բազան։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Այնուհետև հյուրերի համար շրջայց կազմակերպվեց կրթահամալիրի տարածքով, որի ընթացքում նրանք ծանոթացան մասնագիտացված լսարաններին, ֆիզիկական պատրաստականության դահլիճներին և գրադարանին։