Դիմորդ 2018


01.11.2018 00:11

ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելեցին կրթահամալիր

ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելեցին կրթահամալիր

2018թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել ԵԱՀԿ ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի պետ Գի Վինյեն և համայնքային ոստիկանության հարցերով խորհրդական Մոնա Նորդբերգը։ 

Այցի ընթացքում հյուրերը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի ուղեկցությամբ շրջեցին կրթահամալիրի տարածքով, ծանոթացան կառուցվածքին, ուսումնական գործընթացին, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կահավորված կրթահամալիրի մարզասրահին և համակարգչային լսարանին:  Այնուհետև, կայացավ հանդիպում, որին ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ ներկա էին նաև ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանը, միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ  Գ. Դավթյանը, ինչպես նաև կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմից ոստիկանության գնդապետ Վ. Ավագիմյանը, ոստիկանության մայոր Հ. Խաչատրյանը, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքային ոստիկաններ պատրաստելու և վերապատրաստելու կրթական գործընթացներին վերաբերող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: