Դիմորդ 2018


31.10.2018 00:10

Հայտնի են հեռակա ուսուցման ֆակուլտետ ընդունված դիմորդների անունները

Հայտնի են հեռակա ուսուցման ֆակուլտետ ընդունված դիմորդների անունները

Հոկտեմբերի 29-ին և 30-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ բարձրագույն կրթության  ոստիկանության  ծառայող 57 դիմորդի հարցազրույցը: Հարցազրույցի ընթացքում նրանց տրվեցին մասնագիտական գործունեության ոլորտը կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև ընդհանուր զարգացվածության վերաբերյալ հարցեր:  

Վերջնական արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետ ընդունվեց ոստիկանության 50 ծառայող, այդ թվում.

25-ը՝ միջնակարգ ընդհանուր, նախնական և միջին մասնագիտական կրթությամբ,       

25-ը՝ բարձրագույն կրթությամբ:

Սա գիտակցված և ապագային միտված քայլ էր, և այսուհետ 50 ծառայող ևս հնարավորություն ունի կրթվելու ոստիկանության կրթահամալիրում։ Վստահ ենք, որ ապագա իրավագետները կհամալրեն անվանի և մեծահամբավ ոստիկանների շարքերը՝ բարձր պահելով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի անունը։

Ընդունելության արդյունքներ.