Դիմորդ 2018


29.11.2018 00:11

«Համայնքային խորհուրդները որպես ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման ինստիտուցիոնալ երաշխիք» խորագրով կլոր սեղան-քննարկում

«Համայնքային խորհուրդները որպես ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման ինստիտուցիոնալ երաշխիք» խորագրով կլոր սեղան-քննարկում

2018 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում Վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի կողմից  կազմակերպվել էր «Համայնքային խորհուրդները որպես ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման ինստիտուցիոնալ երաշխիք» խորագրով կլոր սեղան-քննարկում:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, մագիստրատուրայի սովորողները, ինչպես նաև  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային առանձին բաժինների համայնքային ոստիկանության բաժանմունքի պետերը:

Վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Վ. Ավագիմյանն իր զեկույցում անդրադարձավ համայնքային խորհուրդների ձևավորման և աշխատանքների կազմակերպման հիմնախնդիրներին:

Ամփոփելով քննարկվող ոլորտում ոստիկանության գործունեությունը` ՀՀ ոստիկանության ՀԿԱ վարչության պրոֆիլակտիկայի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Գ. Խաչատրյանն իր ելույթում նշեց համայնքային խորհուրդների կազմում քաղաքացիներին ներգրավելու և դրանց աշխատանքները կազմակերպելու առաձնահատկությունները:

Հանդիպումը շարունակվեց մասնակիցների մտքերի փոխանակմամբ, որի ընթացքում մատնանշվեց ոլորտի միջազգային փորձը, կատարվեց համեմատական վերլուծություն, ուղենշվեցին առանցքային հիմնախնդիրները և հնչեցին դրանց լուծմանը միտված առաջարկություններ: