Դիմորդ 2018


29.01.2019 00:01

Կայացավ կրթահամալիրի գիտական խորհրդի 2019 թվականի առաջին նիստը

Կայացավ կրթահամալիրի գիտական խորհրդի 2019 թվականի առաջին նիստը

Սույն թվականի հունվարի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2019 թվականի առաջին նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել «Ցիտման նորմերի պահպանման և գրագողությանը հակազդման մասին» կանոնակարգը, փոփոխություններ և լրացում կատարել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում ուսումնական գործընթացի կազմակերպման կարգում, փոփոխություն կատարել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի կանոնակարգում, միջնորդել ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետին՝ կրթահամալիրի տասը նախկին սովորողներին տարբեր կրթաձևերում վերականգնելու համար, իսկ մեկ սովորողին վերականգնելու համար  ՀՀ ոստիկանության պետին չմիջնորդել: