Դիմորդ 2018


27.11.2018 00:11

Եվս երկու կարևոր հարց արժանացավ գիտխորհրդի հավանությանը

Եվս երկու կարևոր հարց արժանացավ գիտխորհրդի հավանությանը

Սույն թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 7-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների գիտելիքների գնահատման ընթացակարգի և արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև տպագրության երաշխավորել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի մարտական, ֆիզիկական և հատուկ տակտիկական պատրաստականության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Վ.Զ.Ֆրանկյանի «Հատուկ տակտիկական պատրաստականություն» վերնագրով ուսումնական ձեռնարկը: