Նորություններ

Վերադառնալ
27.02.2019

Կլոր սեղան-քննարկում՝ «Ոստիկանության ծառայողների կարգապահական և քրեական պատասխանատվության սահմանազատման չափանիշները» խորագրով

Կլոր սեղան-քննարկում՝ «Ոստիկանության ծառայողների կարգապահական և քրեական պատասխանատվության սահմանազատման չափանիշները» խորագրով

Սույն թվականի փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց կլոր սեղան-քննարկում «Ոստիկանության ծառայողների կարգապահական և քրեական պատասխանատվության սահմանազատման չափանիշները» խորագրով, որը կազմակերպել էր քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը, ֆակուլտետների և ամբիոնների պետերը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, մագիստրատուրայի առկա ուսուցման սովորողները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը և, օգտվելով առիթից, շնորհավորեց ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, ինչպես նաև 2018 թվականի ընթացքում բարձր ցուցանիշներ ապահովելու համար ՀՀ ոստիկանության պետի հրամանով խրախուսված ակադեմիայի մագիստրատուրայի բաժանմունքի տեսուչ, ոստիկանության կապիտան Նունե Մինասյանին և քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի տեսուչ, ոստիկանության կապիտան Լիլիթ Դավթյանին: Այնուհետև անդրադառնալով միջոցառման թեմային՝ կրթահամալիրի պետն ընդգծեց ոստիկանությունում ծառայողական կարգապահության ամրապնդմանն ու պաշտոնեական հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ցանկացած նախաձեռնության կարևորությունը:

Կլոր սեղան-քննարկմանը ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողական քննությունների բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մարտիրոս Նահապետյանը, զեկույց ներկայացրեց «Ոստիկանության ծառայողների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու և նրանց քրեական պատասխանատավության ենթարկելու որոշ հարցեր» թեմայով: Այնուհետև ելույթ ունեցավ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը և զեկույց ներկայացրեց «Ոստիկանության ծառայողի կողմից կատարված կարգապահական խախտման և պաշտոնեական հանցագործության սահմանազատման չափանիշները» թեմայով:

Բանախոսների ելույթին հաջորդեց առաջադրված հարցերի քննարկում և մտքերի փոխանակում: