Դիմորդ 2019


27.12.2018 00:12

Թեմատիկ քննարկում անգլերենով

Թեմատիկ քննարկում անգլերենով

2018թ. դեկտեմբերի 26-ին ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի սովորողները թեմատիկ քննարկում իրականացրին անգլերենով։ Քննարկման թեման կառուցված էր անցած դետեկտիվ պատմվածքի հիման վրա։ Սովորողները, կիրառելով իրենց մասնագիտական բառապաշարը, կարողացան ակտիվ բանավեճի և քննարկումների միջոցով վեր հանել իրավապահների կողմից թույլ տրված սխալները, գտնել հայրենիքի իրական դավաճաններին և արդարացնել անհիմն դատապարտված գլխավոր հերոսին՝ նրան տալով նյութական և բարոյական փոխհատուցում։

Ամփոփելով թեմատիկ քննարկումը՝ անգլերենի դասախոս, ոստիկանության գնդապետ Ա. Հայրապետյանը նշեց, որ սովորողները լավ էին յուրացրել մասնագիտական բառապաշարը և կարող են այն ըստ իրավիճակի ճիշտ կիրառել։ Նա նշեց նաև, որ նման միջոցառումները սովորողներին ոգեշնչելու համար շատ կարևոր են։