Դիմորդ 2018


26.11.2018 00:11

Իրավունքի չարաշահման հիմնահարցերի քննարկումը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Իրավունքի չարաշահման հիմնահարցերի քննարկումը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժինը պարբերաբար կազմակերպում է տարբեր գիտական միջոցառումներ, ինչը նպատակ է հետապնդում ստեղծել մի միջավայր, որտեղ կարելի է բարձրաձայնել տվյալ ժամանակահատվածի արդիական խնդիրները, կազմակերպել քննարկումներ գիտական որոշակի հարցերի շուրջ: Շարունակելով ավանդույթը` 2018թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Իրավունքի չարաշահման հիմնահարցերը» թեմայով սեմինարը, որը վարում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գոռ Թորոսյանը:

Միջոցառմանը ներկա էին կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, թեմայով հետաքրքրվող ծառայողներն ու սովորողները:       Իրավունքի չարաշահումը, ըստ բանախոսի, արդիական խնդիր է այսօրվա հասարակական հարաբերություններում:

Հանդիպման ավարտին բազմաթիվ հարցերի ու մեկնաբանությունների տեսքով քննարկում ծավալվեց մասնակիցների ու բանախոսի միջև:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը շնորհակալություն հայտնեց բանախոսին` ողջունելով նմանատիպ հանդիպումների կարևորությունը: Նա առաջարկեց դասախոսներին գիտական խմբակներում քննարկել այս թեման և ուսանողների հետ փորձել գտնել իրավունքի չարաշահման հիմնահարցերի վերաբերյալ լուծումներ: 

Միջոցառման ավարտին Տ. Եսայանը շնորհակալագիր հանձնեց բանախոսին: