Դիմորդ 2018


30.10.2018 00:10

Հատուկ դասընթաց` նվիրված կրակային և ֆիզիկական պատրաստականությանը

Հատուկ դասընթաց` նվիրված կրակային և ֆիզիկական պատրաստականությանը

2018թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մարզադահլիճում քոլեջի մարտական, ֆիզիկական և ՀՏՊ ամբիոնի կողմից կրակային և ֆիզիկական պատրաստականության առարկաների շրջանակներում կազմակերպվել էր հատուկ դասընթաց «ՀՀ ոստիկանությունում կիրառվող զենք-զինամթերքը, զենքով աշխատելու մարտավարությունը» թեմայով: Դասախոսությունը կազմակերպվել էր կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի երրորդ և չորրորդ կուրսի, ինչպես նաև վերապատրաստման ֆակուլտետի  եռամսյա խմբերի սովորողների համար:

Կրակային պատրաստականություն առարկայից դասը վարում էին ՀՀ ոստիկանության չորրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Ալբերտի Մուրադյանը և նույն վարչության երկրորդ բաժնի պետ, ոստիկանության մայոր Արմեն Խաչատուրի Կարապետյանը, իսկ Ֆիզիկական պատրաստականություն առարկայից «Ձեռնամարտի հնարքների մարտավարությունը» թեմայով դասախոսում էր ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ չորրորդ վարչության երրորդ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գուրգեն Վոլոդյայի Գյունաշյանը:

Այսուհետ նմանօրինակ դասընթացները կրելու են շարունակական բնույթ` նպատակ ունենալով խթանելու ոստիկանության փորձառու աշխատակիցների կողմից իրենց գործնական հմտությունների, փորձի փոխանցումը  ապագա սպաներին և վերապատրաստվող անձնակազմին: