Նորություններ

Վերադառնալ
25.01.2019

Կրթահամալիրը հյուրընկալեց թիվ 46 ավագ դպրոցի սաներին

Կրթահամալիրը հյուրընկալեց թիվ 46 ավագ դպրոցի սաներին

Հունվարի 25-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և կրթահամալիրի ծառայության բաժնի նախաձեռնությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էին թիվ  46 ավագ դպրոցի սաները։ Ճանաչողական այցի ընթացքում նրանք շրջեցին և ծանոթացան կրթահամալիրի տարածքին, մասնավորապես տեսան «Մեզ բացակա չդնեք» հուշակոթողը, եղան Ս.Վարդան մատուռում, հրաձգարանում, մարզասրահում, ՀՀ ոստիկանության պատմության թանգարանում և ակումբում։

Կրթահամալիրի ներկայացուցիչները  դպրոցականներին ցույց տվեցին Պ.Սևակի, Ա.Հեքիմյանի և Ե.Չարենցի արձանները՝ խոսելով նրանց մեծ ավանդի և անուրանալի գրական ժառանգությունների մասին։ Դպրոցականները հեռացան հրաշալի տպավորություններով և վերադառնալու ակնկալիքով, ոմանք էլ՝ որոշ ժամանակ անց կրթահամալիրում սովորելու և ոստիկան դառնալու հույսով։